Բերման ենթարկված Եղիա Ներսիսյանը բաց է թողնվել

Բնապահպան Եղիա Ներսիսյանը, որին ապրիլի 9-ին ոստիկանները բերման էին ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք, բաց է թողնվել: Այս մասին հայտնում է ՍիվիլՆեթի թղթակիցը ոստիկանական բաժանմունքից` նշելով, որ չնայած Ներսիսյանն ազատ է, սակայն դեռ բաժանմունքում է և սպասում է մյուս ակտիվիստների դուրս գալուն:

Ոստիկանության ներկայացուցիչները նաև պարզաբանել են, որ ի տարբերություն Մարիամ Սուխուդյանի` մյուս ակտիվիստները պարզապես հրավիրվել են ոստիկանության բաժանմունք, իսկ Սուխուդյանը` բերման ենթարկվել: Ոստիկանները չեն պարզաբանում, թե որն է ակտիվիստներին ոստիկանություն հրավիրելու պատճառը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «երդմնակալության արարողությունից» հետո մի խումբ ակտիվիստներ շարժվել են դեպի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, որտեղ նստացույց են հայտարարել: Նստացույցի ընթացքում ոստիկանները բաժանմունք են հրավիրել մի խումբ ակտիվիստների` Կարեն Հարությունյանին, Սարո Սարիբեկյանին, Շողակաթ Վարդանյանին, Արման Վերմիշյանին, Արման Ալեքսանյանին, Դավիթ Ստեփանյանին:

Մեկնաբանել