Ապրիլի 9-ին Երևանի ժամանակով ժամը 16:52-ին Իրանի Բուշեր քաղաքից 91 կմ հեռավորության վրա գտնվող Կակա քաղաքում տեղի ունեցած 6,3 բալ հզորությամբ երկարշարժի հետևանքով մահացել է առնվազն երեք մարդ: Մյուս զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Այս մասին հաղորդել է իրանական հեռուստատեսությունը, փոխանցում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Ավելի ուժ ևս մեկ հետցնցում է արձանագրվել 5,4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի էպիկնետրոնը 10 կմ խորության վրա է:
Բացի այդ՝ փլուզումներ են առաջացել նաև մոտակա լեռան վրա, որի բեկորները վնասել են Շոմբե քաղաքը: Ընդ որում՝ առավել մեծ ավերածություններ հենց այս քաղաքում են տեղի ունեցել:
Երկրաշարժը, ըստ իրանական Fars գործակալության, չի ազդել Բուշերի ատոմակայանի գործունեության վրա: