Անվտանգության միջանցք` ոստիկանների և ցուցարարների միջև

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կողմնակիցները, որ քիչ առաջ Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Բաղրամյան 26, Գրողների միության շենքի մոտ կանգնեցվեցին ոստիկանական ուժերի կողմից: Կողմերի միջև տեղի թեթևակի քաշքշուկից հետո համաձայնություն ձեռք բերվեց, որ ցուցարարները շարժվեն դեպի Մետրոյի Բաղրամյան կայարան, որտեղից ձախ թեքվելով` կբարձրանան Ծիծեռնակաբերդ:

Այս պահին ցուցարարների և ոստիկակական ուժերի միջև 1-մետրոնաց անվտանգության միջանցք է բացվել` խուսափելու համար հետագա բախումներից: Ցուցարարները հետ են քաշվում:

Մեկնաբանել