Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Բարև, Երևան» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը: Վերջինիս խոսքով` առավոտյան ոստիկաններից մեկը հարվածել է Արմեն Մարտիրոսյանի մորը, ինչին ի պատասխան «Ժառանգության» ներկայացուցիչը հրել է ոստիկանին:

Սիմոնյանի խոսքով` ոստիկանությունը ուժ է կիրառել Արմեն Մարտիրոսյանի և «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի նկատմամբ: Մարտիրոսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: