Ոստիկանությունը ցուցարներին 15 րոպե ժամանակ տվեց

Բաղրամյան պողոտայում` Գրողների միության շենքի մոտ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հավաքված ցուցարարներին կոչ արեց նստացույց սկսել և հորդորեց որևէ ուժ չգործադրել ոստիկանության նկատմամբ:

Ոստիկանությունը, իր հերթին, հայտարարեց, որ առանց որևէ հապաղման կիրառելու է օրենքով իրեն վերապահված իրավունքները` պահանջելով անմիջապես ազատել պողոտան: Ոստիկանությունը, իր բնորոշմամբ, ողջամիտ ժամանակ սահմանեց` 15 րոպե, պողոտան ազատելու համար: Այս հայտարարությանը ցուցարարներն արձագանքեցին սուլոցներով և «Հայաստան» վանկարկումներով:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում` նախկին ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ, տեղակայված են ջրցան մեքենաներ: Ոստիկանությունը կանգնած է երկու շարքով` զինված վահաններով:

Մեկնաբանել