Վաղը պիտի պատասխան տանք հարցերին. Րաֆֆի Հովհաննիսյան

Վաղը պիտի պատասխան տանք հարցերին. լրագրողների հետ զրույցում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանն, ով Բաղրամյան պողոտայում սպասում է ոստիկանների թույլատրությանը, որ ճանապարհը բացվի, և ցուցարարները անցնեն պողոտայով: «Ես գտնում եմ, որ սա մեր պայքարի գրավականը չէ, բայց նաև սա մեր փողոցն է»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հարց ուղղեց լրագրողներից մեկին, թե ինչ է կարծում՝ ինչ է լինելու, ինչին ի պատասխան, լրագրողն ասաց, որ չգիտի: «Լավ է,- ասաց Հովհաննիսյանը,- որ անկեղծ ասացիր, որ չգիտես, թե չէ այսօր բոլորը ամեն ինչ գիտեն: Բայց պատասխանը մենք պիտի տանք վաղը»:

Ըստ Հովհաննիսյանի՝ ժողովրդին չպիտի հուսահատեցնեն իր քայլերը, քանի որ սա ժողովրդի պայքարն է, և ժողովուրդը, եթե հիասթափվում է, հիասթափվում է իր իսկ քայլերից: «Եթե ժողովրդի հիասթափության համար քավության նոխազ՝ մեղավոր է պետք, ապա այդ մեղավորը՝ ձեր առջև կանգնած: Ամենահեշտ բանն է մեղավոր գտնելը: Բայց, գիտեք, այսօր եղան կուսակցություններ, քաղաքական ուժեր, որ չմասնակցեցին կեղծ երդման արարողությանը, այսինքն՝ այսօր, գնալով տուն, և իրենք, և յուրաքանչյուրը պիտի որոշի ինչ է անում»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե «Ժառանգության»՝ քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը, այս պահին արյունլվա ձերբակալված է՝ նա ասաց, որ դատապարտում է այդ երևույթը, և դրա համար ևս պիտի պատասխանատվություն պահանջեն: «Այսօր ևս մի փոքր ծեծ եղավ»,- նշեց նա՝ հավելելով, որ կարծում է, որ «լավ ծեծ», այնուամենայնիվ չի լինելու:

Մեկնաբանել