Ա.Մարտիրոսյանը ձերբակալվել է ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար. ՀՀ ոստիկանություն

Ոստիկանության ծառայողների կողմից այսօր Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարելու ընթացքում նրանց օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, որից հետո նրա հրավերով ոստիկանության Արաբկիրի բաժին է այցելել փաստաբան:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանը ենթարկվել է պատշաճ բուժզննման, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նրան ենթարկել ռենտգեն հետազոտության, ինչի համար նա տեղափոխվել է հիվանդանոց:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմեն Մարտիրոսյանը վաղը՝ ապրիլի 10-ին, հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ իրականացնող իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով:

Լուսանկարը՝ News.am-ի