Մեր շարժումը հնարավոր չի լինելու կաշկանդել քաղբանտարկյալներով. Հ.Խուրշուդյան

Այսօր տեղի է ունեցել կարևորագույն իրադարձություն. ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում՝ անդրադառնալով պայքարի՝ ոչ այնքան տեսանելի նպատակներին և արդյունքներին: «Հասկանում եմ, որ դուք հեռուստադիտողի կարգավիճակով՝ ցանկանում եք անմիջապես հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց դա հնարավոր չէ: Փետրվարի 18-ից սկսած ահագին իրադարձություններ են տեղի ունեցել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած մարտավարությունն է ամեն ինչ անել, որ շարժումը չկաշկանդվի քաղբանտարկյալների առկայությամբ: «Մենք ասել ենք, որ լինելու է քաղաքակիրթ պայքար: Եթե ինչ-որ մարդիկ ուզում են տեսնել հինգ րոպեում ինչ-որ արդյունք՝ նույնիսկ եթե դա լինի արյունահեղության գնով, ապա ասեմ, որ այդպես չի լինելու: Եվ ես ձեզ ասեմ՝ այս ընդդիմությանը չի կարելի է ջարդել-գցել մի կողմ, չի կարելի տանել գործարքի. որ ամեն ինչի պատրաստ լինի, միայն թե քաղբանտարկյալներին ազատի: Եվ այսպիսի ընդդիմություն ունենալով՝ իշխանությունը չի կարող երկար մնալ»,- ասաց նա:

Հովսեփ Խուրշուդյանը վստահ է, որ «Բարև, Երևան» դաշինքը «վերցնելու է Երևանը և կառուցելու է ավելի լավ Երևան»:

Մեկնաբանել