Ցուցարարների համար Բաղրամյանը բացվեց

Բաղրամյան պողոտայում գտնվող ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցությունների ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կարող են բարձրանալ Բաղրամյան պողոտայով: Նա տեղեկացրեց, որ ընտրվել է երթուղի Ազգային ժողով- ԳԱԱ շենք- Սիրահարների այգի ու «ժողովրդին պատկանող գրասենյակ»՝ նախագահական նստավայր ուղղությամբ:

Վլադիմիր Գասպարյանն էլ նշեց, որ ցուցարարների մոտ «ագրեսիա չի տեսնում», ինչի համար էլ ոստիկանությունը «զիջումների» է գնում՝ թույլ տալով հավաքվածներին մնալ պողոտայում։

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն ու ցուցարարները Բաղրամյան 26-ի մոտ երգում են Հայաստանի օրհներգը:

Մեկնաբանել