Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի

Ապրիլի 9-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի: Աղետի գոտու բնակավայրերում ավերակաների է վերածվել 700 տուն, հազարավորները վնասվել են, տուժել է 850 մարդ, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

Իրանին աջակցելու պատրաստակամություն են հայտնել մի շարք երկրներ, նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ստացել է բազմաթիվ ցավակցական հեռագրեր:

Բուշեր նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել: Երկրաշարժի գոտում, ընդհանուր առամամբ, 30 ցնցում է արձանագրվել:

Մեկնաբանել