Samsung-ը ներկայացրել է Galaxy Win նոր սմարթֆոնը

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է Samsung Galaxy Win նոր սմարթֆոնը, հաղորդում է Cnet-ը:

Սմարթֆոնն ունի 1,2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր, 4,7-դյույմանոց էկրան, հիմնական` 5 Մգպ և երկրորդային` 1,3 Մգպ տեսախցիկ, 2 Գբ օպերացիոն և 8 Գբ ներկառուցվող հիշողություն, microSD քարտարան և աշխատում է Android 4.1.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով:

Samsung Galaxy Win սմարթֆոնը հասանելի կլինի երկու տարբերակով` մեկ և երկու SIM քարտերի օգտագործման հնարավորությամբ: Վաճառքի կհանվեն մոդելի գունային երկու տարբերակները` սև և սպիտակ: