Կաթոլիկ միանձնուհին խաղատանը տանուլ է տվել եկեղեցու գումարները

Կաթոլիկ եկեղեցու 68-ամյա ամերիկացի միանձնուհին խոստովանել է, որ պարբերաբար գողացել է եկեղեցու նվիրատվություններից, գնացել խաղատուն և տանուլ տվել գումարները: Ընդհանուր առմամբ՝ կինը գողացել է շուրջ 130 հազ. դոլար:

Գթասրտության քույր Մերի Էն Ռեփը պատմել է, որ 2006-2011թթ. գումարներ է վերցրել երկու եկեղեցուց: 2012թ. եկեղեցական հիմնադրամներն անցել են աուդիտորական ստուգումներ, որոնց արդյունքում բացահայտվել են թերացումները: Նոյեմբերին տարեց կինը ձերբակալվել է:

Այս գործով դատավճիռը կկայացվի 2013թ. հուլիսի 1-ին: Միանձնուհուն սպառնում է մինչև վեց ամիս ազատազրկում, որը կարող է փոխարինվել հասցված վնասի փոխհատուցմամբ:

Նման դեպքերն ԱՄՆ-ում բացառություն չեն․ 2011թ. 65-ամյա միանձնուհի Մարիա Թորնթոնը խաղատանը պարտվել է Սբ․ Հովսեփի քրիստոնեական քոլեջից գողացած շուրջ 850 հազ. դոլար: Կնոջը սպառնում էր երեք տարվա ազատազրկում, սակայն նրա բախտը բերել է. դատավորը միանձնուհուն պարտադրել է խաղամոլությունից բուժման կուրս անցնել:

Մեկնաբանել