Ռեալի 11 ֆուտբոլիստները խաղում էին 50 000 հոգու դեմ. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Գալաթասարայից» կրած պարտությունը (2։3)։

«Չէի նյարդայնանում, քանի որ դրա համար ժամանակ չունեմ։ Նստում եմ նստարանին, ուստի չեմ կարող անհանգստանալ կամ մտածել այդ մասին։

Այս հանդիպման ընթացքում կարող էինք ամեն ինչ կորցնել։ Մարդիկ կարծում էին, որ մենք արդեն կիսաեզրափակչում ենք, իսկ ֆուտբոլիստները զգում էին այդ։ Սակայն ես գիտեմ, որ թիմը պատրաստ է եզրափակիչ դուրս գալուն։

Մրցակիցը հոգեբանորեն ավելի ուժեղ էր։ Նրանք խաղում էին 50 000-ով 11 մադրիդցիների դեմ»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մեկնաբանել