Մշակութային միջոցառում Օտտավայում

Ապրիլի 9-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը Օտտավայի հայ մշակութային կազմակերպության աջակցությամբ մասնակցել է Օտտավայի Ալգոնքինի կիրառական արվեստների և տեխնոլոգիաների քոլեջում կայացած «Մշակույթների տոն» ամենամյա միջոցառմանը, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Տարբեր մշակույթների ներկայացմանն ուղղված այս միջոցառմանն իրենց տաղավարներով մասնակցել են շուրջ երկու տասնյակ դեսպանություններ և կազմակերպություններ:

ՀՀ դեսպանության տաղավարում ցուցադրվել են հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ, իսկ հայ կամավորները մատուցել են հայկական ուտեստներ: Ներկաներին ցուցադրվել է նաև տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի և մշակույթի վերաբերյալ:

Մեկնաբանել