iPad 5-ը կթողարկվի հուլիսին կամ օգոստոսին. DigiTimes

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն ընթացիկ տարվա հուլիսին կամ օգոստոսին հնարավոր է` սկսի 9,7-դյույմանոց էկրանով նոր սերնդի iPad 5 պլանշետի թողարկման գործընթացը, հաղորդում է DigiTimes-ը:

Փորձագետները նշում են, որ նոր` լիաչափ iPad-ը կլինի ավելի բարակ և թեթև, քան 4-րդ սերնդի iPad-ը, իսկ արտաքնապես նման կլինի iPad mini-ին:

Նշենք, որ iPad 5 պլանշետի դիսփլեյի մատակարար կարող են դառնալ LG Display և Sharp տեխնոլոգիական ընկերությունները:

Nowhereelse բլոգը հրապարակել է iPad 5-ի դիմային շրջանակի լուսանկարը, ինչից երևում է, որ շրջանակի կողային դաշտերը iPad mini-ի նմանությամբ են պատրաստված, իսկ հաստությունները հավասար են: