Սիրիական «Ջաբհաթ ան Նուսրան» խոստովանել է «Ալ Կաիդայի» հետ կապը

Սիրիական «Ջաբհաթ ան Նուսրա» իսլամիստական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամադ Գոլանին խոստովանել է «Ալ Կաիդայի» առաջնորդ Այման ազ Զավահիրիի հետ ունեցած կապը, հաղորդում է BBC-ն։

Դրա հետ մեկտեղ Գոլանին նշել է, որ իր կազմակերպությունը «Ալ Կաիդայի» հետ բանակցություններ չի իրականացրել միաձուլման վերաբերյալ։

Նախօրեին «Ալ Կաիդայի» իրաքյան մասնաճյուղն առաջին անգամ հաստատել էր, որ այս ցանցը ներառում է սիրիական հակամարտությունում ապստամբների կողմից կռվող «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումը։

Հիշեցնենք, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 70 հազ․ մարդ։

Մեկնաբանել