Մեկ ջոկ կազմով ադրբեջանցիներ ոչ ադեկվատ վիճակում մոտեցել են հայ դիրքապահներին. ՀՀ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Իր Facebook-ի էջում կատարած գրառումով հաղորդել է ադրբեջանցիների հերթական արկածախնդրության մասին.

«Այսօր սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում (Նոյեմբերյան) հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության: Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկնաբանել