Ս.Սարգսյանը ցավակցել է Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի Բուշեհր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Ահմադինեժադին և Իրանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

Մեկնաբանել