Բարսելոնան – Դժավարությամբ հաղթահարեց ՊՍԺ-ի արգելքը. ՉԼ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Բարսելոնա» – ՊՍԺ պատասխան խաղում կատալոնացիները դժվարությամբ ոչ-ոքի՝ 1:1 խաղացին ֆրանսիական թիմի հետ և միայն մրցակցի հարկի տակ ավելի արդյունավետ ոչ-ոքի (2:2) խաղալու շնորհիվ կիսաեզափակիչի ուղեգիր ձեռք բերեցին:

Տիտո Վիլանովան որոշել էր պահեստայինների նստարանին թողնել իր թիմի առաջատար Լիոնել Մեսսիին, ով դեռ ամբողջությամբ չէր ապաքինվել վնասվածքից, սակայն եթե «Մալյորկայի» հետ խաղում (5:0) «Բարսելոնան» արգենտինացու կարիքն այդպես էլ չզգաց, ապա այսօր նրա կարիքն ակնհայտ զգացվում էր:

Առաջին խաղակեսում հավասար պայքար էր ընթանում և ՊՍԺ-ն ոչնչով չէր զիջում բացահայտ ֆավորիտ համարվող «Բարսելոնային»: Թիմերը երկուական վտանգավոր պահ ստեղծեցին, սակայն ընդմիջման գնացին առանց գոլերի:

Երկրորդ խաղեկսում Կարլո Անչելոտիի սաների հակագրոհները շատ ավելի սուր էին և դրանցից մեկը 50-րդ րոպեին ավարտվեց դարպասի գրավումով. Խավիեր Պաստորեն պատ խաղարկեց Զլատան Իբրահիմովիչի հետ ու գնդակը վալդեսի վրայով ուղարկեց դարպասը:

Ընդունած գոլից հետո կատալոնացիները կտրուկ ակտիվացան, բայց գրոհների եզրափակիչ փուլում նրանց մոտ ոչինչ չէր ստացվում, մինչև խաղադաշտ մտավ Լիոնել Մեսսին: Արգենտինացու հայտնվելուն պես Վիլանովայի սաները սկսեցին շատ ավելի վստահ գործել: Պատասխան գոլային գրոհից վերջին տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստն անմասն չմնաց. 71-րդ րոպեին Մեսսի-Վիլյա-Պեդրո եռաքայլ կոմբինացիայի արդյունքում հաշիվը հավասարվեց: Մնացած ժամանակում ՊՍԺ-ն այդպես էլ չկարողացավ գոլային կազմակերպել: 1:1 և «Բարսելոնան» կիսաեզրափակչում է:

http://www.dailymotion.com/video/xywkrm_bar-par-high_sport

Մեկնաբանել