Բավարիան 2-րդ վստահ հաղթանակը տարավ Յուվենտուսի նկատմամբ. ՉԼ (տեսանյութ)

Այսօր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» Թուրինում ընդունել էր Մյունխենի «Բավարիային»։ Այս թիմերի առաջին խաղում գերմանական թիմը հաղթել էր 2։0 հաշվով։

Պատասխան խաղում առավելությունը նույնպես Յուպ Հայնկեսի սաների կողմն էր։ Թիմերն առաջին խաղակեսում ստեղծեցին բազմաթիվ պահեր, սակայն չկարողացան իրացնել դրանցից և ոչ մեկը։ Երկրորդ խաղակեսում մյունխենցիները դարձան գոլի հեղինակ․ աչքի ընկավ Մարիո Մանջուկիչը։ Դրանից քիչ անց Արյեն Ռոբենը կարող էր կրկնապատկել խաղի հաշիվը, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին։ «Յուվենտուսը» դրանից հետո կազմակերպեց մի քանի սուր գրոհներ։ Բայց վերջակետն այս խաղում դրեց Կլաուդիո Պիսարոն, ով 91-րդ րոպեին խփեց երկրորդ գնդակը։

Հաջորդ փուլում Մյունխենի «Բավարիայի» մրցակիցը հայտնի կդառնա ապրիլի 12-ին։

http://www.dailymotion.com/video/xywkv2_juv-bay-02-high_sport

Մեկնաբանել