Թետչերի հուղարկավորության համար կծախսվի 6 մլն ֆունտ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը պաշտպանել է երկրի իշխանությունների որոշումը՝ նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հուղարկավորության համար ծախսել 6 մլն ֆունտ (մոտ $9 մլն), հաղորդում է BBC-ն։

Հեյգի կարծիքով՝ Մեծ Բրիտանիան կարող է իրեն թույլ տալ այդպիսով հարգել «երկրի՝ պատմական նշանակություն ունեցող առաջնորդի» հիշատակը։

Բարոնուհի Մարգարեթ Թետչերի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին։ Հիշեցնենք, որ նա մահացավ ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում՝ ուղեղի կաթվածից։

Մեկնաբանել