Շերոն Սթոունն ու Քեյթ Մոսն իրենց համբույրը վաճառել են 53 հազ. դոլարով

Անցյալ շաբաթ թոփ մոդել Քեյթ Մոսն ու դերասանուհի Շերոն Սթոունը ներկա են գտնվել բրազիլական Սան Պաուլուում կազմակերպված բարեգործական երեկոյի, որից ստացված հասույթն ուղղվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:

Քեյթն ու Շերոնը աճուրդում ներկայացրել են յուրօրինակ լոտ: Թոփ մոդելի ու դերասանուհու համբույրը տեսնելու համար աճուրդի մասնակիցը վճարել է 53 529 դոլար: Նա նաև նվեր է ստացել շամպայնի շիշ՝ Մոսի ու Սթոունի ինքնագրերով:

Ուշագրավ է, որ Քեյթ Մոսն առաջին անգամ չէ, որ համաձայնվում է համբուրվել բարեգործական երեկոների ժամանակ: Ավելի վաղ նա արդեն համբուրել է Great Ormond Street աճուրդի հաղթող Հոշ Իբրահիմին, որը դրա համար վճարել էր 7.5 հազ. դոլար:

Մեկնաբանել