Samsung հնարավոր է ներկայացնի 6,3-դյույմանոց նոր «պլաֆոնը»

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստում է նոր` 6,3-դյույմանոց էկրանով «պլաֆոն», հաղոդրում է ETNews-ը: Աղբյուրը նշում է, որ սարքավորումը վաճառքի կհանվի 2013թ հունիսին:

Սմարթֆոններն ու «պլաֆոնները» տարբեր դասի պատկանող սարքավորումներ են, սակայն ապագայում Samsung-ի նախաձեռնությամբ դրանք կմիաձուլվեն: Նոր սարքավորումը կաշխատի Android 5.0 Key Lime Pie օպերացիոն համակարգով:

Հավանաբար այն կունենա երկմիջուկ Exynos պրոցեսոր, 8 Մգպ տեսախցիկ և կդասվի միջին գնային սեգմենտին: Ինչպես Galaxy S4 սմարթֆոնի դեպքում, այս դեպքում սարքավորումը կներկայացվի սև-սպիտակ գույներով: