Հայաստանը ցանցային պատրաստավածության ցուցիչով իր դիրքերը բարելավել է 12 կետով

Հայաստանը ցանցային պատրաստավածության ցուցիչով 144 երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ բարելավելով դիրքերը 12 կետով: Ապրիլի 11-ի Կառավարության նիստին անդրադառնալով Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաներ զեկույց 2013»-ին ՝ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ասաց, որ մանրամասն ուսումնասիրելով զեկույցը՝ պարզ է դառնում, որ ցանցային պատրաստվածության առումով լուրջ անելիքներ կան: «Նույնիսկ տարածաշրջանում մենք հետ ենք մնում Վրաստանից և Ադրբեջանից և անհրաժեշտ է, որ տրանսպորտի և կապի նախարարությունը ներկայացնի կոնկրետ գործողությունների ծրագիր», – ասել է վարչապետը: Ըստ նրա ՝ վերլուծությունները նաև ցույց են տալիս, որ խնդիրներ առկա են ոչ միայն տրանսպոտի և կապի նախարարության կողմից համակարգվող բնագավառում, այլև այլ գերատեսչությունների, մասնավարպես՝ արդարադատության ոլորտի: Ուշագրավ է, որ Տիրգրան Սարգսյանն ասաց, որ ցանցային պատրաստավածության ցուցանիշի բարելավման աշխատանքները պետք է համակարգի Գագիկ Բեգլարյանը:

Մեկնաբանել