BMW-ն` աշխարհի ամենահարգի ընկերություն. վարկանիշ

Գերմանական BMW ավատոարտադրող ընկերությունը գլխավորել է Reputation Institute-ի՝ աշխարհի ամենահարգի 100 ընկերությունների վարկանիշը, հաղորդումէ Reւters-ը: Վարկանիշի կազմման համար հեղինակները աշխարհի 15 երկրում 55 հազ. սպառողի շրջանում հարցումներ են անցկացրել:
Ուշագրավ է, որ ավտոարտադրող ընկերություններից ամենահարգին գերմանականներն են, այդ թվում՝ Daimler-ը և Volkswagen-ը: Էլեկտրոնիկայի ոլորտում առաջատարները ասիական ընկերություններն են՝ ճապոնական Sony-ն և Canon-ը, ինչպես նաև կորեական Samsung-ը:
Տեխնոլոգիաների ոլորտում անվերապահ առաջատարը ԱՄՆ է: Այպսես՝ Microsoft, Apple, Google, Intel ընկերությունները ընդգրկվել են լավագույն քսանյակում:

Ամենահարգի ընկերությունների թոփ 10-ը

Ընկերությունը

Վստահության ինդեքսը

Երկիրը

Ոլորտը

BMW

78,13

Գերմանիա

ավտոարտադրություն

The Walt Disney Company

77,76

ԱՄՆ

տեղեկատվություն և մեդիա

Rolex

77,23

Շվեյցարիա

Սպառողական սեկտոր

Google

77,15

ԱՄՆ

Տեղեկատվություն և մեդիա

Daimler

76,58

Գերմանիա

ավտոարտադրություն

Sony

76,3

Ճապոնիա

էլեկտրոնիկա

Microsoft

76,23

ԱՄՆ

տեխնոլոգիա

Canon

76,02

Ճապոնիա

էլեկտրոնիկա

Nestle

75,21

Շվեյցարիա

Սննդամթերքի արտադրություն

LEGO Group

75,02

Դանիա

Սպառողական սեկտոր

Աղբյուրը՝ Reputation Institute

Մեկնաբանել