Lamborghini-ները կվերահսկեն Դուբայի հասարակական կարգուկանոնը

Դուբայում շուտով կհայտնվեն Lamborghini պարեկային ավտոմեքենաներ, որոնք կհսկեն քաղաքի էլիտար թաղամասերի հասարակական անդորրը:

550 հազ. դոլար արժողությամբ այս շքեղ մեքենաները շրջելու են «Դուբայ Մարինա» ու «Ջումեյրա» ափամերձ և «Բուրջ Խալիֆա» աշխարհի ամենաբարձր երկնաքերի թաղամասերում:

Ընդ որում՝ ոստիկանությունը վստահեցնում է, որ ոստիկանական Lamborghini-ն նախատեսված է բացառապես փողոցներում պարեկային ծառայություն իրականացնելու համար. հանցագործությունների մեջ կասկածվող և որոնվող անձանց այս մեքենաներով չեն տեղափոխելու:

Դուբայի ոստիկանության պետի տեղակալը «Ալ Իմարաթ ալյաում» թերթի հետ զրույցում ասել է, որ սպորտային պարեկային ավտոմեքենաների առկայությունը կվկայի Դուբայի ոստիկանության բարձր մակարդակի և էմիրության շքեղության մասին: