Dropbox-ը թարգմանվել է ռուսերեն

Ֆայլերի օնլայն արխիվացման համար նախատեսված Dropbox համակարգն արդեն հասանելի է հինգ լեզվով` ռուսերեն, ինդոնեզերեն, մալայերեն, լեհերեն և չինարեն, հաղորդում է lenta.ru կայքը:

Ռուսերեն են թարգմանվել Dropbox-ի վեբ տարբերակը` PC, Mac և Linux համակարգերում, ինչպես նաև Android օպերացիոն համակարգի համար նախատեսված բջջային ծրագրում: Dropbox բջջային ծրագրի թարգմանված տարբերակը iOS օպերացիոն համակարգի համար կթողարկվի ավելի ուշ: Այն հնարավոր է բեռնել dropbox.com կայքից:

Dropbox-ի ծրագրային մշակման մասնագետները նշել են, որ նոր լեզվով ծառայության թարմացման համար թարգմանվել է մոտ 0,5 մլն բառ` ծրագրային կոդի 43662 տողերում: Այնուամենայնիվ՝ ռուսերենով թարգմանությունը լիարժեք չի համարվում:

Հիշեցնենք, որ Dropbox համակարգը օգտատերերին տրամադրում է ֆայլերի օնլայն արխիվացման համար նախատեսված 2 Գբ անվճար տարածություն: Յուրաքանչյուր նոր հրավիրված ընկերոջը համակարգը տրամադրում է 500 մգբ անվճար հիշողություն:

Dropbox-ը նաև առաջարկում է վճարովի ծառայություններ․ վճարելով տարեկան $99, օգտատերը հնարավորություն ունի ձեռք բերել ֆայլերի օնլայն արխիվացման համար նախատեսված 100 Գբ տարածություն:

Մեկնաբանել