Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է մեկնել պաշտոնական հրավերով. Ս. Սաֆարյան

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ռուսաստան է մեկնել Մոսկվայի պաշտոնական հրավերով: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

«Ես ստույգ տեղեկություններ չունեմ, թե ում հրավերով է պրն Հովհաննիսյանը մեկնել Մոսկվա, սակայն համոզված եմ, որ կկայանա հանդիպում այն լիազորված անձանց հետ, որոնք հրավիրել են նրան»,- ասաց Հովհաննիսյանը` պատասխանելով, այն հարցին, թե արդյոք Հովհաննիսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սաֆարյանը նշեց, որ եթե ֆորսմաժորայինն իրադարձություններ տեղի չունենան, ապա «Ժառանգության» ղեկավարը ապրիլի 12-ին ներկա կգտնվի Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին:

Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում «նոր Հայաստանի» երդմնակալության ժամանակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հաջորդ օրը մեկնելու է Մոսկվա` «Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու և հաղթանակ բերելու համար»: