Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է Սերժ Սարգսյանի վերընտրության փաստը. Է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար ցանկացած քաղաքական պայքար, որը համապատասխանում է քաղաքական, բարոյական և սահմանադրական նորմերին, ընդունելի է: Այս մասին նա հայտարարեց ապրիլի 11-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ:

«Ինձ համար անհասկանալի են տարբեր լրատվամիջոցներով Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչող հայհոյանքներն ու ցեխ շպրտոցը», – ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովի խոսքով՝ իր համար անթույլատրելի են հակաօրինական, սադրիչ գործողությունները:
ԱԺ փոխնախագահը նաև ասել է, որ Հովհաննիսյանն իր պահանջներում ընդունել է գործող նախագահի վերընտրության փաստը: