Ալիևը Կասպիցում Թուրքմենստանից պաշտպանվելու համար օգնությո՞ւն է խնդրել Ռուսաստանից

Ադրբեջանը Ռուսասատանին խնդրել է Կասպյան իր նավատորմի մի մասը Աստրախանից և Մախաչկալայից վերատեղակայել Բաքվում այն բանցի հետո, երբ Թուրքմենստանի ռազմածովային ուժերը կրակ են բացել նավթի վերամշակման ադրբեջանական ծովային մի շարք օբյեկտների ուղղությամբ: Այս մասին eurasianet.org կայքում գրել է վաշինգտոնցի անկախ լրագրող Ջոշուա Կուչերան: Լրագրողը նշում է, որ այս մասին հաղորդել է ռուսական ostkraft.ru կայքը, ու թեև այդ տեղեկությունների հավաստիության հավանականությունը չափազանց փոքր է, այնուհանդերձ դրանք անտեսել պետք չէ: Ըստ ostkraft-ի՝ Մոսկվայի պատասախանը դեռ հայտնի չէ, իսկ Բաքուն Ռուսաստանի Կասպյան նավատորմի գլխավոր բազան է եղել մինչև 1991թ.:

Հեղինակը նշում է, որ տեղեկությանը պետք է մեծ թերահավատությամբ վերաբերվել՝ հաշվի առնելով դրա աղբյուրների անորոշությունը: Ավելին՝ քիչ հավանական է, որ Ալիևը Ռուսաստանին նման դրամատիկ խնդրանքով դիմի, քանի որ երկարաժամկետ հեռանկարում Ալիևի համար առավել անհանգստացնողը կլինի հենց Ռուսաստանը, այլ ոչ Թուրքմենստանը, քանի որ ռուսական նավատորմի՝ Բաքվում վերտեղակայվելու դեպքում ավելի ուշ նրան այնտեղից «վտարելը» շատ ավելի դժվար կլինի:

Այնուհանդերձ, ըստ Կուչերայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի ռազմածովային նորաստեղծ ուժերը բախվել են նաև անցյալում, սակայն այդ մասին հայտնի է դարձել դրա տեղի ունենալուց ավելի ուշ, ընդ որում՝ հնարավոր է հայտնի էլ չդառնար, եթե այդ մասին չհրապարակեր WikiLeaks-ը, ինչը վկայում է, որ Բաքուն նախընտրում է չհրապարակել Կասպյան ավազանում իր թույլ լինելու մասին տեղեկությունները: Հետևապես՝ որքանո՞վ է հավաստի երկու երկրների ռազմածովային ուժերի բախման մասին տեղեկությունըը, մեկնաբանում է Կուչերան: Նրա կարծիքով պետք է սպասել հավելյալ տեղեկությունների: