Մոնղոլիայում Էրդողանը ծաղկեպսակ է դրել Չինգիզ խանի դամբարանին

Ապրիլի 11-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Մոնղոլիա: Այցից առաջ նա հայտարարել էր, որ նպատակ ունի խորացնել թուրք-մոնղոլական բարեկամությունը և համագործակցությունը: Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում նա հանդիպել է այդ երկրի վարչապետ Նորովին Ալթանքյուհագնի հետ և խոսել թուրք-մոնղոլական հարաբերություններից:

Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թուրքիայի վարչապետը շեշտել է ընդհանուր պատմության և մշակույթի մասին: Էրդողանն ասել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է $25մլն., ինչը շատ փոքր թիվ է: Մինչև 2015թ. նպատակ կա այն հասնել $250 մլն-ի:

Էրդողանը ծաղկեպսակ է դրել Չինգիզ խանի դամբարանին: Մոնղոլիա այցի ժամանակ նրան ուղեկցում են երկրի փոխվարչապետերը և մի քանի նախարար:

Մեկնաբանել