Վրաստանում դեմ են 2008-ի ռուս-վրացական պատերազմի հետաքննությանը

Թբիլիսում բողոքի ակցիա է տեղի ունեցել Վրաստանի կառավարության՝ 2008թ. ռուս-վրացական պատերազմի նոր հետաքննության անցկացման դեմ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ հետաքննություն արդեն անցկացվել է, ըստ որի՝ Ռուսաստանը ագրեսոր և օկուպանտ է ճանաչվել:

Նրանք նաև նշել են, որ Ռուսաստանը Վրաստանի դեմ պատերազմ սկսել է ոչ թե 2008թ., այլ ավելի վաղ, երբ բռնակցել է Հարավային Օսիան ու Աբխազիան և այնտեղ որպես խաղաղարար ուժեր տեղակայելով սեփական զորքերը, հետևապես նոր հետաքննությունն անցկացնելու անհրաժեշտություն չկա:

Օրերս Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կողմ է արտահայտվել նոր հետաքննության անցկացմանը՝ Վրաստանի իշանությունների 2008-ի գործողությունները ոչ համարժեք որակելով: