ՄոբիԴրամն առաջարկում է նոր ծառայություն

Այժմ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդները հնարավորություն ունեն «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության տեխնիկական աջակցությամբ աշխարհի ցանկացած բանկի կողմից թողարկված MasterCard, Visa և Maestro միջազգային քարտերից համալրել ՄոբիԴրամի իրենց անձնական հաշիվը և օգտագործել միջոցները ՄոբիԴրամի ծառայություններից օգտվելու համար, այդ թվում՝ առցանց կատարել վճարումներ և փոխանցումներ ամենատարբեր ծառայությունների դիմաց, ինչպես նաև գումար կանխիկացնել:

Միջազգային քարտերով համալրման ամսական առավելագույն գումարը կազմում է Դ400 հազ. (առավելագույնը Դ200 հազ.՝ մեկ փոխանցման ընթացքում): Կանխիկացման յուրաքանչյուր գործարքի առավելագույն գումարը Դ200 հազ. է (կանխիկացման դիմաց գանձվող գումարի հետ միասին):

Համալրման համար վճարը կազմում է 2,5%*: Կանխիկացման համար վճարը, ինչպես և նախկինում, կազմում է 0,5% (նվազագույն գումարը՝ 30 դրամ)**:

* Գանձվում է համալրումն իրականացնողի հաշվից:

** Գանձվում է կանխիկացումը նախաձեռնողի հաշվից:

Հիշեցնենք, որ ՄոբիԴրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ին (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) ամբողջությամբ պատկանող ֆինանսական դուստր ընկերություն է` ստեղծված է 2011 թ օգոստոսին, և մատուցում է նորարարական բջջային և ինտերնետ ֆինանսական ծառայություններ: ՄոբիԴրամը ձգտում է էլեկտրոնային վճարումների հայաստանյան շուկայում ներկայացնել տեխնոլոգիական վերջին զարգացումները` ուշադրության կենտրոնում պահելով իր հաճախորդների գոհունակությունը: 2011թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից ՄոբիԴրամը ստացել է դրամական փոխանցումներ իրականացնելու լիցենզիա: Ընկերությունը սկսել է գործունեությունը 2012թ. հունվարին և ունի մասնաճյուղերի շարունակաբար աճող ցանց ողջ Հայաստանում: 2012 թ. օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից ՄոբիԴրամը ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն: