«Արմավիա»-ի տնօրենն ընդունում է՝ սնանկացման պատճառը վատ մենեջմենթն է

«Արմավիայի» սնանկության վերաբերյալ ապրիլի 11-ին լսումներ են կազմակերպվել Հանրային խորհրդում: PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն նշել է, որ ավիացիայի զարգացման համար անհրաժեշտ է, որ Հայաստանում երկու-երեք ընկերություն լինի, որոնք մրցակցեն իրար հետ: Ըստ Մանուկյանի՝ «Արմավիայի» սնանկացման պատճառները երեքն են՝ վատ մենեջմենթը, բարձր գներն ու կառավարության անբավարար մասնակցությունը:

«Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանն ասել է, թե լիովին համամիտ է, որ «Արմավիայի» սնանկության գլխավոր պատճառը վատ մենեջմենթն էր։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով, «Արմավիա» բրենդը կայացել է նաև պետական աջակցությամբ, և նրա բաժնետոմսերի ձեռքբերումը կնպաստի ընկերության վերածննդին: Բելլույանի կարծիքով՝ երկրում պետք է լինի ազգային ավիափոխադրող պետության 51 տոկոս մասնակցությամբ, այդ դեպքում՝ ավիացիան կկարողանա հասնել դրված նպատակներին, այդ թվում՝ պատշաճ մակարդակի մենեջմենթ ապահովելու գործում:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը ներկայացրել է իրավիճակը ավիացիոն ոլորտում՝ նշելով, մասնավորապես, որ ավիացիայի զարգացման երեք ճանապարհ կա՝ ամբողջական պետական կառավարում, շուկայի ազատականացում և այդ երկու դիրքորոշումների համատեղում: Կառավարման տեսակետից՝ պետության ներկայությունը միշտ չէ, որ արդարացված է, կա նաև այլընտրանք՝ ունենալ մասնավոր ընկերություն, որը պայմանագրային հիմունքներով կաշխատի կառավարության հետ, սակայն դապետք է լինի առաջատար միջազգային ընկերություն: Երրորդ տարբերակը՝ կառավարությունը կարողէ թույլտվություն տալ ընկերությանը կամ ընկերություններին, ելնելով միայն թռիչքներիանվտանգության ապահովման սկզբունքներից: Այդ ուղղություններից մեկի ընտրությունը պետք էկատարել, ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից, առավել ևս, որ պետության բաժնեմասնակցությունը ավիաինդուստրիային միջազգային ավիացիոն շուկայում տարբեր է:

Քննարկմանը «Զվարթնոց» օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեն նշել է, որ օդանավակայանը 3-4 տարի է, ինչ արտոնություններ էր տրամադրում «Արմավիային», սակայն վերջինս թույլ մենեջմենթի պատճառով չկարողացավ կազմակերպել իր գործունեությունը:

Մեկնաբանել