Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա հրավերով. Ս.Սաֆարյան

Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայ ժողովրդի հաղթանակը պիտի վերադարձնի այն բոլոր քաղաքներից, որ ճանաչել են ազատության կողոպուտը. նշեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում: «Նա Մոսկվա այցելել է հրավերով. մեկնելուց առաջ եղել է կարճ հանդիպում: Նա տեղեկացրել է, որ իր ընտանիքով մեկնում է Մոսկվա, և հավաստիացրել է, որ կարողանալու է ներկա գտնվել վաղվա հանրահավաքին»,- ասաց Սաֆարյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ նրա, հստակ սահմանել է, թե բացի երկրում Բարևի հեղափոխությունը տարածելուց, այլ ինչ խնդրիներ պիտի բարձրացնի արտերկրում հայաստանյան ընտրությունները ճանաչողների հետ: «Այն մարդիկ, որ խոսում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանը լքել է ժողովրդին, ուղղակի պատկերացում չունեն այն մասին, որ ապրիլի 9-ին նա իր ընտանիքի ու մերձավորների հետ եղել է շարժման առաջին գծում: Եվ հենց առաջին գծում գտնվողների նկատմամբ, գիտեք, ճնշումներ, ծեծ, բռնություններ են եղել: Ինձ ևս մեկուսացրել են ոստիկանական մեքենայում, որից ես կարողացել եմ ճողոպրել ու վերադառնալ ժողովրդի մոտ»,- ասաց Սաֆարյանը:

Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում և Բաղրամյան փողոցում կային մարդիկ՝ մի որոշակի խումբ, որ չէին ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին, երբևէ չէին համակրել նրան, և, ըստ Սաֆարյանի, չէին էլ պատրաստվում ընդունել նրա առաջնորդությունը: Նրանք եկել էին իրենց ծրագրով: Հենց այդպիսի մարդիկ էլ, ըստ նրա, ապրիլի 9-ը դեռ չավարտված՝ սկսեցին Րաֆֆի Հովհաննիսյանին վարկաբեկող գրառումներ կատարել սոցիալական ցանցերում:

Այն հարցին, թե չկային համակարգողներ, Սաֆարյանը հակադարձեց, որ համակարգողներ կային, սակայն նրանց խանգարողներն ավելի շատ էին: Օրինակ, նրանցից մեկին՝ Երվանդին, իր աչքի առաջ ոստիկանությունը ձերբակալել է, երբ նա կատարելիս է եղել իր գործառույթը՝ խոչընդոտել է սադրանքներ իրականացնելուն՝ ոստիկաններին հարվածել, հրել, բախումներ հրահրելուն: «Տեսանյութերն էլ կան: Հասկանո՞ւմ եք, ոստիկանությունը ձերբակալեց ոչ թե սադրիչին, այլ՝ նրան, ով թույլ չէր տալիս, որ խփեն»,- ասաց նա:

«Այս պահին «Ժառանգության» գրասենյակում ուսումնասիրվում են այդ նյութերը մեր իրավաբանների կողմից, և հանուն հասարակության անվտանգության՝ պետք է դիմենք [իրավապահներին]»,- ասաց Սաֆարյանն՝ ամփոփելով. «զադնի չկա»:

Մեկնաբանել