Առանձին շրջաններում այսօր մեծ է կարկտի հավանականությունը

Այս գիշեր և օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում ամենուրեք պարբերաբար սպասվում են տեղումներ. հովիտներում` անձրև և ամպրոպ, լեռներում գիշերային ժամերին հնարավոր է թաց ձյուն. տեղեկանում ենք meteo-tv-ից:

Շրջանների մեծ մասում առավոտյան կդիտվի տեղումների դադար, կեսօրից հետո տեղումները կվերսկսվեն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ արագությամբ:

Առանձին շրջաններում հավանական են առատ անձրևներ, մեծ է կարկտի հավանականությունը: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում այսօր պարբերաբար կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ քամի մինչև 10-12մ/վ: Գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +18+20, երեկոյան՝ +13+15 աստիճան:

Մեկնաբանել