Փանջիկիձեն ժամանում է Հայաստան

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր՝ ապրիլի 12-ին, առաջին անգամ պաշտոնական այցով ժամանում է Հայաստան, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Փանջիկիձեն կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և խոհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ:

Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվելու է Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության ներկայիս հարցերը, ինչպես նաև տարբեր ուղղություններով դրա խորացումը: