Բակո Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք նշվել է, որ ՀՀ և ԼՂՀ միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարևոր նախապայմաններից մեկն է: