Դրամապանակը վերադարձրել են տիրոջը 35 տարի անց

Բրիտանացի Ռիչարդ Լեյնն ապշել է՝ իմանալով, որ 35 տարի առաջ կորցրած դրամապանակն այս ամբողջ ընթացքում մնացել է մարզադահլիճում, որտեղ նա հաճախ մարզվել է, հաղորդում է բրիտանական The Sun-ը:

58-ամյա Ռիչարդ Լեյնը 1970-ականներին ապրել է Սենթ Իվում և զբաղվել է սպորտով: Գտածոյի մասին Լեյնը տեղեկացել է մորից և ընկերներից, որոնք մինչ այժմ ապրում են նույն քաղաքում:

Դրամապանակը հայտնաբերել են շինարարներ Թոնի Նոյին և Ռիչարդ Թոմփսոնը, որոնց վարձել էին մարզադահլիճի վերանորոգման համար:

Լեյնը հաճելիորեն զարմացած էր՝ դրամապանակում պահպանվել է գումարի մի մասը, վարորդական իրավունքը, մարզադահլիճի աբոնեմենտը, արհմիության անդամի վկայականը և տեղեկանքներ: