Իտալիայում խոսում են Իբրահիմովիչի հավանական վերադարձի մասին

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արդեն այս ամռանը կարող է վերադառնալ «Յուվենտուս»։ Հաղորդում է Calcio Mercato-ը։

Շվեդ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ մեկնել է Թուրին։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում խոսվել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի՝ Իբրահիմովիչի և Մարկո Վերատիի հետ փոխանակության հարցը։

Ամենալուրջ խնդիրը շարունակում է մնալ Իբրահիմովիչի աշխատավարձի հարցը, ով իր ներկայիս ակումբում տարեկան 12 մլն եվրո է ստանում։