Facebook-ի և HTC-ի համատեղ սմարթֆոնը` ապրիլի 12-ից վաճառքում

Էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC ընկերության թողարկած HTC First սմարթֆոնը, որի ծրագրային ապահովումը ստեղծված է Facebook-ի օգտատերերի համար, այսօրվանից` ապրիլի 12-ից, ԱՄՆ-ում հայտնվել է վաճառքում, հաղորդում է Mashable-ը:

Գաջեթի հիմնական էջը կլինի Facebook սոցցանցի էջը, և օգտատիրոջ ընկերների տեղադրած բոլոր նորությունները կհայտնվեն էկրանի վրա: Ծրագիրը նախատեսում է նաև ակնթարթային հաղորդագրություններ ուղարկելու պատուհան, որը չի փակվում այլ բջջային ծրագրերից օգտվելու ժամանակ:

AT&T բջջային օպերատորի հետ կնքելով երկամյա պամանագիր` Facebook սմարթֆոնն ԱՄՆ-ում հնարավոր է ձեռք բերել $99-ով:

Բջջային շուկայի փորձագետները նշում են, որ բյուջետային այս սմարթֆոնն առաջին հերթին նախատեսված է Facebook-ի օգտատերերի համար

Հիշեցնենք, որ 2004թ. Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից ստեղծված Facebook սոցցանցը, 2012թ. սեպտեմբերի տվյալների համաձայն, ունի մոտ 1 մլրդ ակտիվ օգտատեր:

Մեկնաբանել