Աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալյեն 80 տարեկան է

Օպերային բեմի թագուհի, աշխարհի ամենահայտնի սոպրանո Մոնսերատ Կաբալյեն 2013թ. ապրիլի 12-ին նշում է իր 80-ամյակը:

Երգչուհին ծնվել է 1933թ. Բարսելոնայում: 1965թ. նրա անունն իմացավ ամբողջ աշխարհը: Կաբալյեին միջազգային ճանաչում բերեց Լուկրեցիա Բորջիայի դերերգը համանուն օպերայում: Այդ ժամանակ նա փոխարինում էր հիվանդ ամերիկացի երգչին: Նյու Յորքի «Կարնեգի հոլը» Մոնսերատին ծափահարում էր 20 րոպե:

Մոնսերատ Կաբալյեն հայտնի է բելկանտոյի իր տեխնիկայով: 1980-ականներին երգչուհին դուրս է եկել օպերային արվեստի շրջանակներից և ալբոմ ձայնագրել Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի հետ:

Կաբալյեի լավագույն կատարումների շարքում են դերերգերը «Տոսկա», «Սալոմեա», «Մարիա Ստյուարտ» օպերաներում: Նրա «պահոցում» ընդհանուր առմամբ 125 դերերգ կա: Երգչուհին շարունակում է աշխատել և զբաղվել բարեգործությամբ: Մոնսերատ Կաբալյեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի և ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է:

Մեկնաբանել