Մեկնարկել են Medion-ի 23,6-դյույմանոց մոնոբլոկի եվրոպական վաճառքները

Էլեկտրատեխնիկա արտադրող գերմանական ընկերությունը սկսել է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող «ամբողջը մեկում» Akoya P2004 համակարգչի եվրոպական վաճառքները, հաղորդում է Cnet-ը:

Մոնոբլոկն ունի 3,3 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Intel Core i3-3220 պրոցեսոր, HD Graphics 2500 տեսաքարտ, 4 Գբ օպերացիոն հիշողությամբ 1 Տբ կոշտ սկավառակ, 23,6-դյույմանոց Full HD էկրան` առանց սենսորային կառավարման, 1 Մգպ վեբ տեսախցիկ, Wi-Fi (802.11n), Gigabit Ethernet ցանցային կառավարիչ, երկու USB 3.0 և չորս USB 2.0 մուտք: Համակարգիչը կշռում է 10,3 գ: Կողմնորոշիչ գինը $770 է: