Շարունակվում է Ադրբեջանի «Թոլըշի Սադո» թերթի խմբագրի դատական գործը

Ապրիլի 10-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացել է թալիշերենով լույս տեսնող «Թոլըշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի գործով դատական հերթական նիստը, հաղորդում էcontact.az-ը:

Նիստին շարունակվել է Մամեդովին ներկայացված պետական դավաճանության և ազգամիջյան ու միջկրոնական թշնամանքի հրահրման մեղադրանքների լսումները, և այդ մեղադրանքներով վկաների ցուցմունքները:

Պաշտպանող կողմը միջնորդել է դատարան հրավիրել լեզվաբանական և տեխնիկական եզրակացություն տված փորձագետներին: Դատարանը բավարարել է միջնորդությունը և դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 17-ին:

Մեդիայի իրավունքի ինստիտուտը, իր հերթին, հրապարակել է մեղադրական հոդվածներով այլընտրանքային դատավճիռը:

Ինստիտուտը, վերլուծելով Մամեդովի հարցազրույցները, հոդվածները և ելույթները, ըստ որոնց նրան մեղադրանք է առաջադրվել, եկել է եզրակացության, որ դրանք բոլորը համապատասխանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազատ արատահայման մասին 10-րդ հոդվածին, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության 47-րդ հոդվածին:

Ինստիտուտի եզրակացության համաձայն՝ այդ բոլոր նյութերում ազգամիջյան և միջկրոնական թշնամանքի հրահրման տարրեր չեն եղել:

Մեկնաբանել