Չիլիում ուսանողներն անվճար կրթություն են պահանջում

Չիլիացի ուսանողները կրկին դուրս են եկել ցույցի՝ ի աջակցություն անվճար կրթության: Երկրի որոշ քաղաքներում ցուցարարների թիվը գերազանցել է 100 հազ-ը, հաղորդում է BBC-ն:

Չլիի մայրաքաղաք Սանտյագոյում երթն ավարտվել է փողոցային բախումներով. դեմքները ծածկած ցուցարաները վնասել են լուսացույցերը և ծեծկռտուքի են բռնվել ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ:

Չիլիում անվճար և որակյալ բարձրագույն կրթության համար արշվն իրականացվում է արդեն երկու տարի շարունակ. այս տարի սա ուսանողների առաջին մեծ ցույցն է: