Գերմանիայի նախկին նախագահին մեղադրում են կոռուպցիայի մեջ

Գերմանիայի քննչական մարմինները կոռուպցիայի մեջ մեղադրանք են առաջադրել երկրի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆին, որն իր անձի շուրջ ծագած մի շարք սկանդալներից հետո պաշտոնաթող եղավ անցյալ տարի, հաղորդում է BBC-ն:

Վուլֆին, մասնավորապես, մեղադրում են Ստորին Սաքսոնիա դաշնային հողի վարչապետի պաշտոնը զբաղեցրած ժամանակ գերմանացի մի կինոպրոդյուսերի շահերի լոբբինգով զբաղվելու մեջ:

Ինքը՝ նախկին նախագահը, հայտարարում է, որ պրոդյուսերին պարզապես օգնել է միջոցներ գտնել ֆիլմի արտադրության համար և հակաօրինական որևէ բան չի արել:

Այս շաբաթ՝ ավելի վաղ, Վուլֆը մերժել էր դատախազների առաջարկը՝ փակել գործը տուգանքի վճարման օգնությամբ՝ նշելով, որ ցանկանում է պաշտպանել իր հեղինակությունը դատարանում:

Մեկնաբանել