Զորավարժություններ` ԼՂՀ արևելյան մասում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ներկա է գտնվել հանրապետության արևելյան մասում անցկացվող պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումների մարտական զորավարժություններին, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Բ. Սահակյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ այն նպաստում է զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի պահպանմանը:

Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ զինծառայողների` զորավարժությունների ընթացքում դրված առաջադրանքների պատշաճ կատարման համար:

Զորավարժություններին ներկա էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Մեկնաբանել