Գուանտանամոյում արդեն երկու ամիս է՝ հացադուլ է

Գունատանամոյի բանտարկյալներն արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ հացադուլ են անում: Փաստաբանների խոսքով՝ ուտելուց հրաժարվում է արդեն ավելի քան 100 բանտարկյալ, շատերի վիճակը ծանր է հյուծվելու և հեղուկազրկվելու պատճառով, 11 բանտարկյալի կերակրում են ստիպողաբար: Բանտի ղեկավարությունը վստահեցնում է, որ հացադուլ է անում 166 բանտարկյալից 43-ը, հաղորդում է Euronews-ը:

Գուանտանամոյի բանտարկյալները հացադուլ են հայտարարել փետրվարի 6-ին. նրանք վստահեցնում են, որ իրենցից առգրավել են անձնական իրերն ու այրել են Ղուրանի իրենց օրինակները:

«Գուանտանամոյի գործը այս երկրում արգելափակում են քաղաքական մակարդակում: Այս մասին ես խոսել եմ իմ՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում»,- հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը: