3 դատավոր ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

Այսօր կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀ արդարադատության խորհուրդը, քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին և Ամրահի Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որոշել է բավարարել ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին և Ամրահի Պետրոսյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:

Մեկնաբանել