Մենք սկսում ենք լրիվ նոր քաղաքական կուրս. Լ.Զուրաբյան

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համագումարը:

«Մենք սկսում ենք լրիվ նոր քաղաքական կուրս»,- հայտարարեց ԱԺ «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ներկայացնելով ՀԱԿ առաջամարտիկների հին և նոր սերունդների ներկայացուցիչներին՝ նա հռետորական հարց տվեց. «Արդյո՞ք մենք դատապարտված չենք հաղթելու»:

Զուրաբյանի գնահատմամբ՝ այսօր չի ընդունվում Սերժ Սարգսյանի նախագահությունը, չի համարվում նա լեգիտիմ նախագահ. «Այս իրավիճակում մեզանից պահանջվում են շատ ճշգրիտ, գրագետ գործողություններ, որոնք թույլ կտան հեռանկարներ բացել ժողովրդավարության համար: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններով մենք նպատակ ենք դրել ազատագրել Երևանը Սերժ Սարգսյանի ռեժիմից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է անպայման օգտվել այս իրավիճակից:

«Եվ այսպես, միասին դեպի հաղթանակ»,- ամփոփեց նա: